ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

«Հստակ տեսանելի է կեղծ օրակարգ ձևավորելու պրիմիտիվ հնարքը»

«Հստակ տեսանելի է կեղծ օրակարգ ձևավորելու պրիմիտիվ հնարքը»
14.06.2022 | 07:23

Վաղուց չեմ արձագանքում «հրատապ» թեմաներին, սկսած՝ պաշտոնյաների ու հանրային դեմքերի անհարկի սադրիչ արտահայտություններից: Չեմ էլ պատրաստվում բացառություններ անել, քանզի հստակ տեսանելի է կեղծ օրակարգ ձևավորելու պրիմիտիվ հնարքը, որի օժանդակ կամ գուցե հենց «ծանր հրետանին» ոստիկանական բռնաճնշումներն են: Այս օրհասական վիճակում ամենահրատապ հարցը մեկն է՝ հաղթահարել Երկրի տարածքային ամբողջականությանը, ընդհանրապես՝ պետական, սոցիալական, տնտեսական և իրավական անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի մարտահրավերները: Եթե պաշտոնյաները հիրավի ինքնուրույն լինեին, չէին նախընտրի այդպիսի հրապարակային անճաշակություն, իրենք մազոխիստներ չեն, ուստի չարժե շեղվել իրական գերխնդրից:


Երկրի ապագայի առնչությամբ գեղեցիկ փաթեթավորմամբ հրամցվող կոչերը նոր չէ, որ գայթակղիչ են համարվել, այդ նենգ խայծը տարբեր ժամանակներում կուլ են տվել անգամ Գրիգոր Զոհրապը, Հրանտ Դինքը, այլ երևելի գործիչներ, և պետք է հուսալ, որ այդ ցանկը այլև չի շարունակվելու:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 11467

Մեկնաբանություններ